slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Մասնակցություն «Նոր հոգեներգործուն բաղադրատարրերի վերաբերյալ» 5-րդ միջազգային գիտաժողովին

2017թ. հոկտեմբերի 23-ից 24-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Հայկ Կասպարյանը մասնակցել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած «Նոր հոգեներգործուն բաղադրատարրերի վերաբերյալ» 5-րդ միջազգային գիտաժողովին:

Առաջին օրը՝ հոկտեմբերի 23-ին գիտաժողովը բացվեց Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քաղաքականության վերլուծության և հասարակական կապերի ստորաբաժանման ղեկավար Ժան-Լյուկ Լեմահյուի կողմից: Բացման խոսքով հանդես եկան նաև գիտաժողովի կազմակերպիչները, մասնավորապես՝ Օրնելլա Կորացան (Հերթֆորդշիրի համալսարան), Օլիվիե Ռաբինը (Համաշխարհային հակախթանիչային գործակալություն), Ռումեն Սեդեֆովը (Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոն) և Ջասթիս Թեթթին (Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ, լաբորատոր և գիտական ստորաբաժանման պետ):

Գիտաժողովի ընթացքում եղան զուգահեռ նիստեր, մասնավորապես՝ նոր հոգեներգործուն բաղադրատարրերի (ՆՀԲ) հեռանկարի, քաղաքականության և օրինական կարգավորման, արագ արձագանքման համակարգերի և միտումների, ՆՀԲ-ների օգտագործման, բուժման, կլինիկական կառավարման, հայտնաբերման, բնութագրիչ հատկանիշների, ինչպես նաև սինթետիկ կաննաբինոիդների, ափիոիդների օգտագործման հետ կապված հարցեր և այլն:

Գիտաժողովի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին Հ.Կասպարյանը հանդես եկավ «Հայաստանի Հանրապետությունում 2013-2016 թթ. հայտնաբերված սինթետիկ թմրամիջոցների, այդ թվում՝ բուսական ծխախոտային խառնուրդներում պարունակվող սինթետիկ կաննաբինոիդների դատափորձագիտական հետազոտությունը» թեմայով բանավոր զեկույցով, որը հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների մոտ, ինչպես նաև զեկույցից հետո եղան հարցերի քննարկումներ:

Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև «Հոգեբուժության արդի հետազոտությունները և նվաճումները» պարբերականը՝ մասնակիցների զեկույցների և պաստառների սեղմագրերով:

Ընդհանուր առմամբ գիտաժողովին եղան 110 զեկույցներ՝ 36 երկրներից:

Գիտաժողովը փակվեց վերոնշյալ կազմակերպիչների կողմից, ովքեր կարևորեցին նմանատիպ միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը, հատկապես ընդգծվեց ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի միասնական մոտեցումը, կատարված աշխատանքների բարձր մակարդակը և երիտասարդ գիտնականների արդյուվետ մասնակցությունը:

Հ.Կասպարյանի կողմից ամրապնդվեցին նախորդ գիտական միջոցառումների ընթացքում ձեռք բերված կապերը, հաստատվեցին նոր կապեր, եվրոպական ու համաշխարհային առաջավոր դատափորձագիտական ինստիտուտների ղեկավարների, գիտաշխատողների, փորձագետների հետ հետագա համագործակցությունը շարունակական դարձնելու նպատակով:

28 Դեկտեմբեր 2016

Snow